Արտակարգ դրության դեպքում զորքը պետք է ավելի զգոն լինի սահմանների նկատմամբ
Ցանկացած երկիր պետք է ունենա «Արտակարգ դրության մասին» օրենք, բայց Հայաստանի ներքին զորքերը, անվտանգության ոեժիմը բավարար են երկրի կայունությունը պահպանելու համար, նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
«Երկրում արտակարգ դրության դեպքում ներքին ուժերի ներգրավումը Հայաստանի պայմաններում գտնում են ոչ անհրաժեշտ: Նման դեպքում բանակը ավելի զգոն պետք է լինի իր սահմանների նկատմամբ»,-ասաց նա:
Ըստ նրա այս օրինագծի ընդունումը այսքան աղմուկ չէր բարձրացնի ու չէր դառնա բուռն քննարկման առարկա, եթե չլինեին 2008թ. մարտի 1-ին դեպքերը:
«Մարտի մեկը այլանդակ դրսևորում էր մեր ժողովրդի, քաղաքականության և աշխարհի հանդեպ: (Ռոբերտ) Քոչարյանը իրավունք չուներ ներքին զորքերը խառնել գործին: Դա հակասահմանադրական էր: Կարծում եմ, որ պետք է ընդունվեր կես տարի առաջ մեկ տարի առաջ, որ այսօր չկապվեր ընտրությունների հետ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք իշխանությունն այս օրենքի ընդունումով չի փորձում իրեն ապահովագրել առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր արտակարգ դրություններից, Շիրխանյանը պատասխանեց. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո երկրում արտակարգ իրավիճակ չի լինի: Այս տարի դժվար թե կրկնվի 2008թ-ի պատմությունը: Պատճառն այն է, որ հատկապես վերջին տարին ցույց տվեց, որ պետությունը ձեռք է առնում արդյունաբերության, գյուղանտնտեսության ոլորտներում հոգսերը լուծելու միջոցներ: Եթե ավելի լուրջ հարցեր լուծվեին, ապա մինչև նախագահական ընտրություններ իրավիճակը ավելի կմեղմանա»:
Հարցին, թե այդ դեպքում, թե ինչու են իշխանությունները անմիջապես ընտրություններից առաջ նման օրինագիծ ընդունում, Իշխանյանը պատասխանեց. «Պետք է հարցնել իրենցից»:









