Սուրբ Վալենտինի օրը նշելու ամենաանհավանական եղանակները (լուսանկարներ)

16:40 • 10.02.12

Մոտենում է Սուրբ Վալենտինի օրը, և սիրահար զույգերը մտածում են` ինչ նվիրել միմյանց և ինչպես այդ օրն անմոռանալի անցկացնել: Այս հարցում իր օգնությունն է առաջարկում «Business style»-ը:

Ակտիվ ռոմանտիկա

Ոչինչն այդքան չի մոտեցնում սիրահար զույգին, որքան սպորտը, քանի որ զգացմունքներն առավել վառ են դառնում, երբ կա ռիսկ, ինտրիգ, ադրենալին: Խորհուրդ է տրվում սիրելիին նվիրել, օրինակ, թռիչք օդապարիկով, կամ անմոռանալի զբոսանք կվադրոցիկլով: Կարելի է նաև այցելել եղջերուների ֆերմա և զբոսանք կազմակերպել այս կենդանիների հետ, կամ սիրելիի ետևից գնալ կառքով, ձիով: Այդ դեպքում ձեր սիրելիի համբույրներն ու գրկախառնությունները երաշխավորված են:

Оригинальная романтика в День святого Валентина: Чего только не сделаешь ради любви

Оригинальная романтика в День святого Валентина: Чего только не сделаешь ради любви

 

Շոկոլադե գաղտնիք
Եթե ակտիվ հանգիստը ձեր սրտով չէ և չեք ցանկանում ձեր սիրելիին մրսեցնել ցրտին, ապա կարելի է մտածել «տաքացնելու» մասին: Խորհուրդ է տրվում նրան տանել շքեղ սպա-սրահ, որտեղ նրան սպասում է վարդի թերթիկներով լոգարան, վառվող մոմեր, երաժշտություն…Հատկապես անմոռանալի կլինի շոկոլադե մերսումը, որը համարվում է ամենանորաձև ու «ամենահամեղ» պրոցեդուրան: Ձեր սիրելիի երջանկությունն անսահման կլինի, երբ նրան նվիրեք նաև ադամանդե մատանի:

Оригинальная романтика в День святого Валентина: Чего только не сделаешь ради любви

Оригинальная романтика в День святого Валентина: Чего только не сделаешь ради любви

Սիրո կղզի
Եթե ցանկանում եք տպավորել ձեր «կեսին», որ նա երբեք չմոռանա Վալենտինի օրը, ապա անհրաժեշտ է լինել բնության ստեղծած ամենահրաշագեղ վայրում` Ֆիջիի սրտաձև Տավարուա կղզում:

Оригинальная романтика в День святого Валентина: Чего только не сделаешь ради любви

Եվրոպայի կենտրոնի արևելյան հեքիաթը

Եթե չեք ցանկանում Եվրոպայց հեռու գնալ, ապա լավագույն առաջարկը Մյունխենի Mandarin Oriental հյուրանոցից է: Ոչ մի գեղեցկուհի չի դիմակայի նման «հեքիաթի» հերոսուհին դառնալու գայթակղությանը: Սիրահարներին մուտքի մոտ կդիմավորեն Dom Pérignon շամպայնով, իսկ երեկոյան նրանք կայցելեն Mark's ռեստորան, որտեղ զույգին կառաջարկվեն տոնական ճաշատեսակներ: Իսկ վերջում «հեքիաթի հերոսուհուն» կարելի է շքեղ մատանի նվիրել Pomellato – Nudo հավաքածուից:

Оригинальная романтика в День святого Валентина: Чего только не сделаешь ради любви

Ֆլամենկո
Զգացողությունների «փոթորիկ» կհաղորդի Մադրիդի Corral de la Moreria ռեստորանը: Այս պարի կրակն ու կիրքը կարող են խոցել ավելի ուժեղ, քան Կուպիդոնի նետերը:

Оригинальная романтика в День святого Валентина: Чего только не сделаешь ради любви