Այսօր երեկոյան տեղումները կդադարեն. ՀՀ ԱԻՆ հիդրոմեդ ծառայություն

16:47 • 10.02.12

Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության այսօր երեկոյան ձյունը կդադարի, սակայն տեղումներ կլինեն նաև վաղը:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից ասացին նաև, որ Արարատյան դաշտավայրում փետրվարի 11-ին տեղումներ չեն լինի:

Օթերևութաբանների խոսքով` նման առատ ձյուն վերջին անգամ գրանցվել է նաև 2006թ. սակայն 2006թ. Արարատյան դաշտավայրում ձյան ծակույթը կազմել է ավելի քան 60 սմ, իսկ այս տարի այն 33 սմ է:

Ձյան ամենաբարձր ծածկույթն արձանագրվել է Ջերմուկում և Հրազդանում ամենաբարձր: Ջերմուկ քաղաքում 1 մետր 30 սմ –ի սահմաններում է, իսկ հրազդանում 1մետր 20 սմ: