Սիրիայում Իրաքից եկած ծայրահեղական իսլամիստներ են գործում. Իրանի ՆԳՆ

20:12 • 11.02.12

Սիրիայի ընդդիմությունը սպառազինվում է Իրաքից: Հակակառավարական ապստամբությունը աջակցություն է ստանում Իրաքի ծայրահեղական իսլամիստական խմբավորումների կողմից, այս մասին Agence France-Presse-ին հաղորդել է Իրանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ադան ալ-Ասադին:

«Մենք տեղեկություններ ունենք, որ Իրաքից ծայրահեղականների մեծ խումբ է անցել Սիրիայի տարածք: Բացի այդ, Սիրիա զինամթերք է տեղափոխվում», - հայտարարել է Ադան ալ-Ասադին:

Ավելի վաղ, Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ընդդիմադիրների շարքերում զինված պայքար են մղում բազմաթիվ օտարերկրյացիներ: