«Զվարթնոց» օդանավակայանն աշխատել է անխափան

11:41 • 11.02.12

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չվերթները երեկ վերականգնելուց հետո աշխատել է անխափան և չվերթներն իրականացնել ըստ չվացուցակի, այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Հիշեցնեք, որ երեկ առատ ձյան հետևանքով առավոտյան ժամը 10.00-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը և վերականգնել ավելի քան 5 ժամ հետո:

Նելլի Չերչինյանը չէր բացառել , որ եթե ինչ-որ մի պահի եղանակային պայմանները վատանան, օդակայանի աշխատանքները նորից կդադարեցվեն: