Հնդկացիները փոխհատուցում են պահանջում իրենց ալկոհոլիկ դարձնելու համար
ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի հնդկացիների Օլալա Սիու ցեղախումբը դատական հայց է ներկայացրել գարեջուր արտադրող մի շարք աշխարհահռչակ ընկերությունների դեմ, մեղադրելով նրանց հարբեցողությունը խրախուսելու մեջ, տեղեկացնում է BBC-ն։
Ցեղախմբի ներկայացուցիչները $500 մլն դոլար կանխիք գումար են պահանջել իրենց երեխաների առողջության վերականգնման համար։
Նշվում է, որ բացի մեծահասակներից, Օլալա Սիուների երեխաների մեկ քարռորդը ալկոհոլ են գործածում։
Օլալա Սիուների ներկայացված հայցում մեղադրանք է ներկայացված հետևյալ ընկերություններին՝ SAB Miller, MillerCoors LLC, Anheuser-Busch InBev Worldwide, Molson Coors Brewing Company և Pabst Brewing Company։









