Կանադայում ավտոբուս է շրջվել
Կանադայի Ալբերտա նահանգում ավտոբուս է շրջվել ինչի հետևանքով առնվազն 30 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Դեպքը տեղի է ունեցել Էդմոնթոնից 65կմ դեպի հյուսիսարևելք։ Տուժած ուղևորներին շտապ հիվանդանոց տեղափոխելու համար գործի է դրվել փրկարարական ուղաթիռ։
Կանադական ոստիկանության հաղորդմամբ՝ որոշ ուղևորների հաջողվել է խուսափել վնասվածքներից։ Բացի ուղաթիռից դեպքի վայր են ժամանել շտապօգնության 12 աշխատակիցներ։
Մայրուղում որոշ ժամանակով երթևեկությունը դադարեցված է։









