Շփման գծում հրադադարի ռեժիմի 160 խախտում, 600 կրակոց

14:06 • 11.02.12

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ:

Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 600 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել փետրվարի 6-7-ը ընկած ժամանակահատվածում, երբ հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության` հայկական առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: