Anonymous-ի հաքերները կոտրել են ԿՀՎ-ի կայքը
Anonymous-ի հաքերները կոտրել են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կայքը, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:
Հարձակման են ենթրակվել նաև ԱՄՆ Ալաբամա նահանգի և Մեքսիկայի կառավարությունների կայքերը:
ԿՀՎ-ի կայքը կոտրելու մասին հաքերները գրել են twitter-ի իրենց էջում: Նշվում է, որ կայքը չի գործել նախորդ ողջ գիշերը:
«Մենք տեղեկացված ենք մեր կայքի հասանելիության հետ կապված խնդիրների մասին և ներկայում աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ», - հայտնել է ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ջենիֆեր Յանգբլադը:









