4 ավտոպատահար, 4 վիրավոր. Երեկվա վիճակագրությունը
Երեկ Երևանում գրանցվել է 4 ավտոճանապարհային պատահար, կան 4 վիրավորներ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունւ՝ առանց մանրամասնելու, թե Ճանապարհային տրանսպորտային պատահարներների պատճառը եղանա՞կն ու մերկասառույցն են եղել: Ինչ վերաբերում է ողջ Հանրապետության կտրվածքով տվյալներին, ապա դրանք այս պահին դեռ ամփոփված չեն:
Նշենք, որ երեկ երեկոյան Երևան-Սևան ավոտճանապարհի տարբեր հատվածներում մեքենաների հսկայական երկարությամբ խցանումներ են առաջացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ խցանումները ՃՏՊ-ների հետ առնչություն չունեն:









