Դամասկոսում հակակառավարական ուժերը գեներալի են սպանել
Սիրիայի հակակառավարական ուժերի ներկայացուցիչները բանակի բրիգադային գեներալի են սպանել: Ամերիկյան Associated press գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությունը, հաղորդում է, որ գեներալ Իսա ալ Խուլին զոհվել է այսօր առավոտյան` մայրաքաղաք Դամոսկոսում գտնվող իր տնից դուրս գալիս:
Գործակալությունն ընդգծում է, որ երկրում մոտ մեկ տարի շարունակվող ժողովրդական հուզումների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ բարձրաստիճան զինվորական է զոհվում:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով անցած տարվա մարտից սկսված բողոքի ակցիաները շարունակվում են առ այսօր: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ժամանակահատվածում մոտ 6000 մարդ է զոհվել:









