Մոսկվացի աշակերտուհին ինքնասպանության նախօրեին օլիմպիադայում էր հաղթել (տեսանյութ)

22:15 • 11.02.12

Մոսկվայում 24-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 9-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Սիվակովան, ով, պարզվում է, ինքնասպանության նախօրեին` քիմիա և կենսաբանություն առարկաներից դպրոցական օլիմպիադայի հաղթող էր ճանաչվել, այս մասին հայտնում է LifeNews.ru-ն:

ՌԴ մայրաքաղաի № 635 դպրոցի տնօրեն Ելենա Կորոտկովան Life News-ին պատմել է նախորդ ուրբաթ դպրոցական օլիմպիադայում հաղթած 15-ամյս աշակերտուհու դպրոցական վերջին օրվա մասին:

«Դա իսկապես ողբերգություն է: Հիանալի աղջիկ էր: Նա երեկ վիկտորինայում առաջին տեղը զբաղեցրեց: Այնքան երջանիկ էր, անհնար է նկարագրել: Նա թռչկոտելով մոտեցավ ինձ և պատմեց իր հաղթանակի մասին: Ապա, նրանք ընկերուհիներով գնացին սրճարան` հաղթանակը նշելու», - պատմել է տնօրենը:

Համադասարանցիները միաբերան հաստատում են, որ դպրոցում Դիանան խնդիրներ չի ունեցել:
Իրավապահ մարմինների կողմից ուսումնասիրվող տարբերակներից մեկի համաձայն` Դիանայի նման քայլի դրդապատճառ կարող էր հանդիսանալ ծնողների հետ վեճը, մասնավորապես` խորթ մոր:

Տեղեկություններ կան, որ խորթ մայրը այդ առավոտ նրա վրա բարկացել էր այն բանի համար, որ աղջիկը քնած էր մնացել և դասից ուշացել էր:
Աշակերտուհու 41-ամյա հայրը` Վյաչեսլավը արդեն 10 տարի ամուսնացած է 44-ամյա Ելենա Լազարևիչի հետ:
Սակայն` պաշտոնական տվյալներով, նախաքննությունը անհերքելի փաստեր չունի այն մասին, որ աղջիկը ինքնասպանությունից առաջ որևե մեկի հետ վիճել է: