Պլեսեցկի ինժեները դատապարտվել է ԿՀՎ-ին տվյալներ փոխանցելու համար

00:19 • 11.02.12

ՌԴ զինվորական դատարանը «Պլեսեցկ» տիեզերակայանի ինժեներ-փորձարկող Վլադիմիր Նեստերցին 13 տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկյան հետախուզությանը ռուսական մարտական հրթիռների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ հաղորդելու համար, այս մասին հաղորդում է BBC-ն:

«Դատական նիստերի ընթացքում Նեստերեցը ԱՄՆ-ի ԿՀՎ-ին վարձատրության դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հաղորդելու գործով իր մեղքն ընդունել է»,- ասվում է ՌԴ հակահետախուզական գերատեսչության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հայտարարության մեջ:

Նեստերեցը պատիժը կկրի հատուկ խստության ռեժիմի գաղութում: Դատարանը նաև որոշում է կայացրել նրան զինվորական «փոխգնդապետ» կոչումից զրկելու վերաբերյալ:

Տվյալ գործի այլ մանրամասներ հատուկ ծառայությունները չեն բացահայտում: