Էրդողանը մարսողական համակարգի վիրահատություն է տարել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ուշ ժամի ստուգման և թեթև վիրահատության համար տեղափոխվել է Ստամբուլի «Մեդիփոլ» հիվանդանոց, հաղորդում է «Հյուրիյեթ»-ը:
Այսօր արդեն վարչապետի աշխատակազմից հաստատել են, որ Էրդողանը վիրահատվել է: Նշվում է, որ 30 րոպե տևած վիրահատությունն անցյալ տարի մարսողական համակարգի հետ կապված խնդիրների հետևանքով կատարած վիրահատության երկրորդ և վերջին փուլն է:
Նշենք, որ առաջին վիրահատության Էրդողանը ենթարկվել էր: Միայն վիրահատությունից հետո վարչապետի մամուլի ծառայությունը հաստատեց լուրը` հայտնելով, որ վիրահատությունը գաղտնի է պահվել նախապես ծրագրված պլանները չհետաձգելու համար:









