Հրշեջներին ընդդեմ ոստիկանների (տեսանյութ)
Բելգիայի հրշեջ ծառայության մի խումբ աշխատակիցներ Բելգիայի վարչապետի նստավայրի դիմաց մեծ ցույց են կազմակերպել իրենց բողոքն արտահայտելով, կենսաթոշակային, վերջերս ընդունված օրինագծի առթիվ։
Համաձայն նոր օրինագծի՝ այսուհետ հրշեջ ծառայության աշխատակիցները 58-ի փոխարեն 60 տարեկանում թոշակի կանցնեն։ Սակայն հրշեջները վստահ են, որ իրենք շատ լարված ու ծանր աշխատանք են կատարում, ինչը իրավունք է տալիս 2 տարի շուտ անցնել թոշակի։
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են զայրացած հրշեջները ջրում ոստիկաններին։









