Ձյան ծանրությունից փլուզվել է Լեռնապարի բնակչի տան տանիքը
Փետրվարի 11-ին, ժամը 11.23-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ Մ.Մանուկյանին պատկանող տան տանիքը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարությոն կայքի` մասամբ փլուզվել են նաև ճակատային (մոտ 4քմ), ետնային (9քմ) պատերը:
Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է դարձել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը: Զոհեր եվ տուժածներ չկան:









