Ջիոևան հիվանդանոցում է, նրա կողմնակիցները խուզարկվում են

00:13 • 11.02.12

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևան հրաժարվում է Վլադիկավկազ տեղափոխվել, որտեղ նա պետք է բժշկական զննություն անցնի:

Ջիոևայի ամուսնու` Մելս Ցխովրեբովի խոսքով, իրենց ընտանիքը վախենում է սադրանքներից: Ըստ նրա` իրենց դեմ կոնկրետ վերաբերմունք ունեն անգամ բժիշկները: Տեղեկացնում է BBC-ին:

Երեկ Ջիոևան իրեն վատ էր զգացել, երբ նրա շտաբ էին եկել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Երկրի դատախազությունից հայտնել էին, թե նա հիպերտոնիկ կրիզ է տարել, սակայն Ջիոևայի որոշ կողմնակիցներ պնդում են, թե քաղաքական գործչի դեմ ֆիզիկական բռնություն է կիրառվել: Հենց նրանք էլ պահանջում են Ջիոևային Մոսկվա տեղափոխել, որտեղ, ըստ նրանց, բժիշկները չեն վախենա ֆիքսել ծեծի հետքերը:

Գործակալության Ցխենվալից հայտնել են, որ Ջիոևայի ակտիվ կողմնակիցների բնակարաններն այժմ ենթարկվում են խուզարկության, :