ԱՄՆ-ի հետախուզությունը Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը հաստատող փաստեր չի գտել

19:59 • 11.02.12

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները Կիմ Չեն Ընի մահվան վերաբերյալ լուրերը հաստատող տվյալներ չեն գտել, այս մասին հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցչի խոսքերով, չնայած հյուսիսկորեական հասարակության փակ տեղեկատվական համակարգին, Կիմ Չեն Ընի սպանված լինելը հաստատող նշաններ չեն հայտնաբերվել:

Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը տարածվեցին Twitter ծառայությամբ` ուրբաթ գիշերը: Կցկտուր հաղորդումների համաձայն, հյուսիսկորեական նորընծա առաջնորդը Պեկինում տեղի ունեցած մահափորձի հետևանքով մահացել էր:

Որպես ապացույց բերվում էր ԿԺԴՀ-ի Պեկինում դեսպանատան մոտ մեծ քանակի մեքենաների կուտակումը: Տեղեկության սկզբնաղբյուրը չինական միկրոբլոգերական Weibo ծառայության հաղորդագրությունն էր: