Թուրքիայում ստեղծվել է առաջին քրդերեն սերիալը

12:35 • 11.02.12

Թուրքական TRT 6 հեռուստաընկերությունն արդեն ավարտում է քրդերեն առաջին հեռուսատսերիալի նկարահանումները:

«Siya Memû Zîn» ( «Մեմի և Զինի ստվերում» ) կոչվող անվանումով սերիալը հիմնված է համանուն ավանդազրույցի վրա և պատմում է երիտասարդ զույգի սիրո մասին: Նախատեսվում է սերիալի առաջին մասը ցուցադրել Անկարայում կայանալիք երեկոյի ընթացքում` Թուրքիայի վարչապետի և մի շարք նախարարների ներկայությամբ:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի առաջարկով ֆիլմը 2010-ին թարգմանվել է թուրքերեն` դառնալով նաև քրդերենից թուրքերեն թարգմանված առաջին աշխատանքը, գրում է «Սաբահ»-ը:

Սերիալի ստեղծողները նշում են, որ քրդերեն և երբեմն էլ թուրքերեն խոսող գլխավոր հերոսների միջոցով փորձել են ներկայացնել մարդկանց, ովքեր հավատում են խաղաղությանն և միասնությանը: