Գլազգոյի ոստիկանությունը 8 ժամ «ահաբեկչի» էր վնասազերծում
Երեկ երեկոյան, շոտլանդական Գլազգո քաղաքի ոստիկաններից 8 ժամ է պահանջվել իտալական Amarone ռեստորանի հաճախորդներից մեկին չեզոքացնելու համար, ով սպառնացել է պայթեցնել հաստատությունը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրան խմիչք չեն վաճառել։ Զայրացած տղամարդը վրեժխնդիր լինելու միտումով ռեստորանի աշխատակիցներին հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա։
Գործողության ընթացքում շրջակա տարածքից տասնյակ մարդիկ են տարհանվել, փակվել է մետրոյի մոտակա կայարանը, ճանապարհային խցանումներ են առաջացել, տեղեկացնում է The Daily Mail-ը։
Դեպքի այլ մանրամասներ չեն նշվում։ Տղամարդը ձերբակալված է։









