Գարիկ Մարտիրոսյանը Ռուսաստանի նախագահի թեկնածուին ռեպ է կարդացրել (տեսանյութ)
ՌԴ առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, ով հայտնի է որպես բավական առաջադեմ և ազատամիտ գործարար, Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության (OPT) «Պրոժեկտորփերիսհիլթոն» հեռուստաշոուի ժամանակ աչքի է ընկել բավական օրիգինալ պահվածքով։ Պրոխորովը հեռռուստաշուի վարողների օգնությամբ, այդ թվում և Գարիկ Մարտիրոսյանի, ռեպ է կարդացել, «կրկներգում» արտասանելով Ё, Ё , Ё-мобиль արտահայտությունը։ Ё-мобиль–ն, ի դեպ, Պրոխորովի ընկերության արտադրանքը հանդիսացող էկո–մեքենան է, որը կարելի է համարել նաև նրա այցեքարտը բիզնես շրջանակներում։ Ի դեպ, երաժշտությունն ապահովվել է iPad–ի միջոցով։
Պրոխորովը կատակել և հումոր է արել, և նաև դիտարկում արել իր մասին տարածված մի հարցադրման կապակցությամբ։ «Ինձ հաճախ են հարցնում, թե ում նախագիծն եմ ես (ռուսերեն՝ проект)։ Հիմա բոլորը կհասկանան, ես պրոյեկտ չեմ, ես «պրոժեկտոր Փերիս Հիլթոն» եմ»,– կատակել է Պրոխորովը։
Հաղորդման ամբողջական տարբերակը









