Ձյան պատճառով հանրապետությունում փակ են մի շարք ավտոճանապարհներ
Փետրվարի 11-իժամը 11.00-ի դրությամբ հանրապետության տարածքուն փակ են Սելիմի լեռնանցքը, Կոտայքի մարզում` Աղվերան-Չարենցավան, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիսի տարածաշրջանում`Մաքենիս-Ախպրաձոր, Այրք-Վերին Շորժա ավտոճանապարհները, ինչպես նաև Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից 2 կմ հատված:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական բոլոր ճանապարհները. կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ուլեռնանցքները հիմնականումանցանելի են:









