Ռուսաստանը ևս մեկ ռադիոտեղորոշման կայան է գործարկում

00:58 • 11.02.12

Լենինգրադյան մարզում փետրվարի 11-ին մարտական հերթապահության կանցնի նոր սերնդի «Վորոնեժ» համակարգի հրթիռային հարձակման նախազգուշացման ռադիոտեղորոշման կայանը (ՌՏԿ):

Այս մասին տեղեկությունները BBC-ի ստացել է ՌԴ ՊՆ օդա-տիեզերական պաշտպանության մամուլի ծառայության քարտուղար գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինից:

Գնդապետը նաև հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգը համալրվել էր «Վորոնեժ» տիպի կայանով, որը գտնվում է Կալինինգրադի մարզում: