Սուդանները չեն հարձակվի իրար վրա
Սուդանն ու Հարավային Սուդանը ստորագրել են չհարձակման մասին պայմանագիր:
BBC-ի փոխանցմամբ, պայմանագրի ստորագրումը հնարավոր է դարձել Աֆրիկյան միության միջոնրդության շնորհիվ:
Ստորագրված փաստաթղթի նպատակը երկու երկրների միջև լարվածության նվազեցումն է, ինչն առաջացել էր հարավսուդանական նավթի` Սուդանի հետ սահմանային հատվածում արդյունահանման և սուդանական տարածքով արտահանման տարաձայնությունների պատճառով:
Ավելի վաղ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը չէր բացառել երկու երկրների միջև պատերազմի հնարավորությունը:









