Վրացին 2 րոպե 45 վայրկյանի ընթացքում 400 գրամ տրյուֆել է կերել
Վրացի Գեորգի Խարազիշվիլին հաղթող է ճանաչվել Վրաստանում անցկացված արագ ուտելու մրցույթում: Ինչպես հաղորդում է ռուսալեզու Newsgeorgia.ru կայքը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գիպերմարկետներից մեկում անցկացված մրցույթում Գեորգին 2 րոպե 45 վայրկյանի ընթացքում 200 գրամ կշռով 2 տրյուֆել է կերել:
«Առևտրային կենտրոնը բնական շոկոլադե տրյուֆելներ էր պատրաստել: Դրանցից յուրաքանչյուրը 200 գրամ էր կշռում և 800 կալորիա պարունակում: Նման տրյուֆել ուտելը շատ դժվար է»,-ասել է Գեորգին:









