Ավտովթարից մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել, մի քանիսը վիրավոր են

00:07 • 12.02.12

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունից ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել են, որ Գերանբոյի շրջանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի պատճառով Ադրբեջանի ՊՆ-ի զորամասերից մեկի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: 2011թ.-ին զորակոչված 19-ամյա Անար Օջագովը զոհվել է, մի քանի զինվորներ մարմնական վնասվածքներ են ստացել: