Հրազդանում ընտրողների ակտիվություն է նկատվում

11:10 • 12.02.12

Այս պահին Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են ընթանում: Ինչպես Tert.am-ին ասաց 25-րդ ընտրատարածքի նախագահ Արմեն Բադալյանը, Հրազդանում կա 27 ընտրատեղամաս, իսկ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 43.874 մարդ:

Առավոտյան մենք այցելեցինք Հրազդանի Միկրո շրջան թաղամասում գտնվող 25/15 ընտրատեղամաս, որտեղ դիտորդ էր «Հայ Ազգային Կոնգրեսի» անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Ըստ Վ. Կարապետյանի` ընտրողների մոտ ակտիվություն է նկատվում, տեղամասի 1200 ընտրողից 150-ն արդեն կատարել է իր ընտրությունը:

Ընտրությունների մասին հաջորդիվ ավելի մանրամասն կհաղորդվի: