30 մլն իրանցի զրկվել է Gmail –ին և Hotmail-ին հասանելիությունից

11:49 • 12.02.12

Իրանում ավելի քան 30 մլն օգտատեր զրկվել է Gmail-ին, Yahoo mail-ին և Hotmail-ին մատչումից: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությանը, Իրանի հեռահաղորդակցության նախարարությունից վստահեցրել են, որ իրենք չեն արգելափակել էլեկտրոնային փոստերին հասանելիությունը:

Իրանի իշխանությունները հաճախ են արգելափակում տարբեր ինտերնետ- ռեսուրսների մուտքը` տեղեկատվություն ստանալու հնարավորությունը սահմանափակելու նպատակով: 2009 թվականի ամռանը, Իրանում նախագահական ընտրություններից հետո, երբ հաղթանակ տարավ Մահմուդ Ահմադինեժադը, երկրում զանգվածային անկարգություններ անցկացվեցին, այդ իսկ պատճառով, իշխանությունները նոր հուզումներից խուսափելու նպատակով հաճախ են դիմում նման քայլի:

Մասնավորապես` Թեհրանը արգելափակել էր Facebook-ի և Twitter-ի մուտքը: Իրանը սպառնացել է նաև ընդմիշտ արգելափակել Google-ին հասանելիությունը` փոխարենը ստեղծելով իրանական ինտերնետ- ռեսուրս: