Իսրայելի բանտերում հարյուրավոր մարդիկ հացադուլ են անում
Իսրայելի բանտերի կալանավորները միացել են Խադեր Ադնանին, որն արդեն 56-րդ օրն է հրաժարվում է սննդից ու ջրից` այդպես բողոքելով իր նախադատային ազատազրկման փաստի դեմ: Սա համարվում է պաղեստինցու կողմից երբևէ հայտարարված ամենատևական հացադուլը:
Իսրայելական բանտերում գտնվող հարյուրավոր պաղեստինցիներ համերաշխություն են դրսևորել Ադնանին այն բանից հետո, երբ իրավապաշտպանները նախազգուշացրել են, թե Ադնանի կյանքը վտանգված է:
Խադեր Ադնանը համարվում է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման առաջնորդը: Նրան ձերբակալել են դեկտեմբերի 17-ին իր տան դիմաց` առանց մեղադրանքի կամ դատավարության և հայտնել, որ նա 4 ամիս կմնա բանտում: Այդ ժամանակից նա հացադուլ է հայտարարել: Ադնանի դատապաշտպանը հույս է հայտնել, որ Իսրայելի Ռազմական դատարանը երկուշաբթի օրը այս հարցով որևէ որոշում կկայացնի:
Human Rights Watch-ն երեկ Իսրայելին կոչ է արել կամ մեղադրանք ներկայացնել Ադնանին կամ անմիջապես ազատ արձակել նրան:
Իսրայելական բանտերում այժմ կա 310 պաղեստինցի:









