Չինացի վարորդը որոշել է տուն հասնել երկաթուղային ռելսերով
Չինաստանի Հուբեյ նահանգի Վուհան քաղաքի բնակիչ Լի Հենը մեքենան գինովցած վարելիս շեղվել է ճանապարհից և ողևորվել տեղի կայարան, տեղեկացնում է Orange.co.uk-ը։
Լի Հենը այնքան է արբած եղել, որ որոշել է մեքենան վարել գնացքի ռելսերով` այդպես ավելի շուտ տուն հասնելու համար։ Սակայն, Հենին չի հաջողվել նույնիսկ մի քանի մետր առաջ ընթանալ, երբ մեքենան գնացքի գծերից ընկել է ու հայտնվել փոսում։
Ոստիկանները ձերբակալել են օրինախախտին, նշելով, որ նա շատ բախտավոր է, քանի որ այդ ընթացքում որևէ գնացք վրաերթի չի ենթարկել նրան։ Ոստիկաններին ավելի քան 5 ժամ է անհրաժեշտ եղել, որպեսզի մեքենան դուրս հանեն գծերից։









