25-ամյա երիտասարդը փախցրել է երթուղային «Գազելը», բայց բռնվել

11:21 • 28.02.12

Փետրվարի 27-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության ծառայողները, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանությունից, պարզվել է, որ գիշերը, ժամը 00.45-ից 04.50-ն ընկած ժամանակահատվածում, նա Արցախի փողոցի թիվ 23 շենքի բակից փախցրել է թիվ 76 երթուղին սպասարկող «ԳԱԶել-3321» մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է հետաքննություն: