Իսրայելն Իրանին կհարվածի առանց զգուշացման. ԱՄՆ հետախուզություն
Իսրայելի իշխանությունները չեն պատրաստվում ԱՄՆ-ին նախապես զգուշացնել իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու մտադրության մասին, ասել է ամերիկյան հետախուզական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, աղբյուրն ասել է, որ Իսրայելը հարված կհասցնի առանց նախազգուշացման, որպեսզի «ԱՄՆ-ն «անհարմար դրության մեջ չհայտնվի»:
«Եթե Վաշինգտոնն իմանա հասցվելիք հարվածների մասին, նա կկիսի պատասխանատվությունը նրանց հետ»,- ասել է ամերիկյան հետախուզության աշխատակիցը:
Ի դեպ, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն այցով Վաշինգտոնում է, որտեղ ԱՄՆ իշխանությունների հետ կքննարկի իրանական խնդիրը:
Ինչպես հաղորդել էր Tert.am-ը, Wikileaks կայքը երկուշաբթի հրապարակել էր ամերիկյան Stratfor հետախուզական վերլուծական ընկերության էլեկտրոնային նամակներից մեկը` թվագրված 2011թ. նոյեմբերի 7-ին, որտեղ մեջբերված են իսրայելական հետախուզական ծառայության աշխատակցի բառերը, ով ասել էր, որ Իսրայելն արդեն ոչնչացրել է իրանական վերգետնյա միջուկային օբյեկտների ողջ ենթակառուցվածքը:
Stratfor ամերիկյան մասնավոր ընկերությունը, որը «ստվերային ԿՀՎ» է համարվում, զբաղվում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունների հավաքմամբ ու վելուծությամբ:









