Պակիստանցին ավտոբուսում կրակ է բացել. 18 զոհ
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 165կմ հյուսիսում գտնվող Ռավալփինդի քաղաքում, անհայտ անձը ներխուժելով քաղաքային ավտոբուս, կրակ է բացել ուղևորների վրա, տեղեկացնում է Reuters-ը հավելելով, որ միջադեպի հետևանքով զոհվել է 18 մարդ։
Ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ՝ ավտոբուսում գնտվող բոլոր ուղևորները շիա մուսուլմաններ են եղել։
«Ամենայն հավանականությամբ՝ ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորները շիաներ են եղել, որոնք ուղևորվել են ամբողջությամբ շիական Գիգլիթ քաղաք, մինչդեռ հանցագործը սուննի է եղել»,- ասել է ոստիկանութայն ներկայացուցիչը, հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի այն հատվածում, որտեղ բնակվում են առավել հայտնի երկու սուննիների ցեղախմբերը։
Նշվում է, որ չնայած իսլամի երկու ճյուղերը դավանող բնակիչները սովորաբար հաշտ են միմյանց հետ, այնուամենայնիվ, 1980-ականներից սկսած` երբ իշխանության եկան Իսլամական զինված ուժերը, մինչ օրս տարբեր բախումների պատճառով հազարավոր մարդիկ են զոհվել։









