Փրկարարները Սելիմի լեռնանցքում ձնաբքից դուրս են բերել 2 ավտոմեքենա

11:34 • 28.02.12

Փետրվարի 28-ին, ժամը 01.32-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի մարզի հատվածում) ձնաբքի հետևանքով երթևեկությունն արգելափակվել է և խցանման մեջ է մնացել 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կմ-ում փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 30 ՕՏ 785 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Գրիգորյան):

Ժամը 03.30-ին հայտնաբերվել է նաև 2-րդ` «Ռենո» մակնիշի 26 ԼՏ 219 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ. Սարգսյան), սակայն վերջինիս վարորդը հրաժարվել է փրկարարների օգնությունից` չցանկանալով լքել իր ավտոմեքենան: