Փակ է Սելիմի լեռնանցքը, մյուս ճանապարհները հիմնականում անցանալի են

09:13 • 28.02.12

Փետրվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, փակ է միայն Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:

Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: