Ապամոնտաժվում է «Գրավիր Լոնդոնը» վրանային ճամբարը
Անցած գիշեր դատական հարկադիր կատարողները սկսել են Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարի դիմաց կանգնեցված «Գրավիր Լոնդոնը» շարժման վրանային ճամբարի ապամոնտաժման աշխատանքները:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, տարածքի սեփականատեր համարվող City of London Corporation-ի ներկայացուցիչները կոչ են արել ակցիայի մասնակիցներին «խաղաղ լքել տարածքը»:
Որևէ արտառոց դեպքի մասին դեռ չի հաղորդվում:
Վրանային ճամբարը Լոնդոնի կենտրոնում կանգնեցվել էր «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման կողմնակիցների` «Գրավիր Լոնդոնը» ակցիայի մասնակիցների կողմից 2011թ. հոկտեմբերի կեսերին: Ճամբարի պատճառով, Սուրբ Պողոս տաճարն առաջին անգամ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հոկտեմբերի 21-ին, իշխանությունների պահանջով փակվել էր այցելուների համար:
2012թ. հունվարին Գերագույն դատարանը, քննելով City of London Corporation-ի հայցը, ճանաչել է ճամբարն ապամոնտաժելու վերջինիս իրավունքը:









