Սուդանում նախարարական ուղղաթիռ է վթարվել. 3 զոհ, նախարարը կենդանի է

08:42 • 28.02.12

Սուդանի գյուղատնտեսության նախարար Աբդել ալ-Մուստաֆան կենդանի է մնացել երկրի արևելքում տեղի ունեցած և 3 մարդու կյանք խլած ավիավթարից հետո:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուղղաթիռը, որում գտնվել է նախարարը և նրա երեք աշխատակիցները, վթարի է ենթարկվել Սուդանի Գեդարեֆ նահանգում` Եթովպիայի սահմանի մոտակայքում:

Ականատեսների պնդմամբ, ուղղաթիռը անմիջապես գետնից պոկվելուց հետո այրվել է: Ավիավթարի հետևանքով զոհվել են նախարարի մամուլի քարտուղարը, փոխնախարարը և ուղեկցորդը: Ինքը գյուղնախարարը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: