ԱՄՆ «ամենաերջանիկ» ու «դժբախտ» նահանգները` ըստ Gallup-ի
Gallup-ը հասարակական կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել Միացյալ Նահանգներում` պարզելու համար, թե որ նահանգում է կյանքն առավել լավ: Ինչպես հաղորդումէ vz.ru գործակալությունը, հարցումների ժամանակ ամերիկացիներին առաջարկվել է գնահատել իրենց հայրենի նահանգը միանգամից մի քանի ցուցանիշերով, ներառյալ` կենսամակարդակը, ինչպես ներկայիս, այնպես էլ առաջիկա հինգ տարիների կանխատեսումները, հուզական վիճակը, աշխատանքային պայմանները, ֆիզիկական առողջությունը, բժշկական սպասարկման որակը, հանգիստն անցկացնելու հնարավորությունները:
Gallup-ի հարցումների համաձայն` Միացյալ Նահանգների ամենաերջանիկ նահանգն է համարվում Հավային, որը գործող նախագահ Բարաք Օբամայի հայրենիքն է և ընդգրկում է Հավայան կղզիները: Այս նահանգը հավաքել է բոլոր ցուցանիշերով ամենաշատ բալերը, միևնույն ժամանակ այստեղի բնակիչների մեծամասնությունն ընդգծել է, որ իրենք նախօրեին «շատ են ժպտացել կամ ծիծաղել» և սթրեսների չեն ենթարկվել:
Երկրորդ հորիզոնականում է Հյուսիսային Դակոտան, այնուհետև հաջորդում է Մինեսոտան: Հարցումների համաձայն` իրենց կյանքից առավել գոհ ու բավարարված են ԱՄՆ արևմուտքում ապրող ամերիկացիները:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Յուտան, Կոլորադոն, Քանզասը, Նեբրասկան, Նյու Հեմփշիրը, Մոնտանան, և որքան էլ զարմանալի է, ցուրտ ու ձնոտ Ալյասկան:
Իրենց կյանքից «դժգոհ» են Միսսիսիպիի, Ալաբամայի, Միսուրիի, Թենեսիի ու Ֆլորիդայի բնակիչները: Սակայն «ամենադժբախտ» նահանգն է համարվում Արևմտյան Վիրջինիան:
Հարցումներին մասնակցել են 350.000-ից ավելի մեծահասակ ամերիկացիներ` ամերիկյան բոլոր 50 նահանգներից:









