Ռուս կինը որդուն վաճառել է 300 հազ ռուբլիով (տեսանյութ)

11:33 • 28.02.12

Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում 27-ամյա մի կին փորձել է 300 հազ ռուբլիով վաճառել սեփական երեխային, գրում է lifenews.ru-ն:

Շուկաներից մեկում աշխատող կնոջը ձերբակալվել է անմիջապես գործարքը կնքելուց հետո, իսկ գնորդի դերում հանդես են եկել իրավապահները:

Մայրը սկզբում 800 հազ ռուբլի է պահանջել, հետո համաձայնել է վաճառել 5-ամյա տղային 300. հազարով: Վերցնելով գումարը` հաջող գործարքը նշելու համար կինն ուղևորվել է մոտակա սրճարանը, որտեղ և նրան ձերբակալել են:

Կնոջ նկատմամբ խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին. նրա խնամքի տակ է նաև նրա 7-ամյա դուստրը:

Կինը պատճառաբանել է, որ իր ընտանիքը գտնվում է ֆինանսապես անապահով վիճակում, ամուսինը լքել է նրանց և նա երեխային վաճառելուց բացի այլ ելք չի ունեցել:

Այժմ ոստիկանությունը փնտրում է երեխայի հորը, եթե վերջինս պաշտոնապես հրաժարվի որդուց, ապա նրան կհանձնեն մանկատուն: