Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Պուտին- Էրդողան հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում գտնվող Ստրելնա բնակավայրի Կոնստանտինյան պալատում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է НТВ.Ru-ն:
Նշենք, որ սա նախագահների առաջին հանդիպումն է Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում ծագած ճգնաժամից հետո, որի պատճառ է հանդիսացել 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24 ռմբակոծիչի խոցումը:










