Հռոմի պապը ժամանել է Վրաստան (տեսանյութ)

15:28 • 30.09.16

Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսը պապական այցով ժամանել է Վրաստան, ինչի կապակցությամբ կովկասյան պետության կառավարության, հոգևոր, քաղաքացիական առաջնորդները, ինչպես նաև կաթոլիկ համայնքի անդամները հավաքվել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

 

Ինչպես նշում է en.radiovaticana.va կայքը, պոնտիֆիկոսի օդանավը վայրէջք է կատարել տեղի ժամանակով ժամը 15:00-ին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Հռոմի պապը նախևառաջ ուղևորվելու է Թբիլիսիի նախագահական պալատ, որտեղ հանդիպելու է երկրի նախագահին: Այնուհետ կաթոլիկների հոգևոր առաջնորդը հանդիպելու է Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2-րդին:

 

Նշվում է, որ այցի շրջանակում Պապը կմեկնի նաև Ադրբեջան: