Կենտուկիում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ

08:45 • 31.01.17

ԱՄՆ Կենտուկի նահանգում հարբած վարորդը բեռնատարն ուղղել է ամբոխի վրա, ինչի հետևանքով զոհվել է 2, վնասվածքներ ստացել առնվազն 7 մարդ, հաղորդում է abcnews.go.com-ը:


Ոստիկանության փոխանցմամբ՝ ալկոհոլի պարունակությունը վարորդի՝ 37-ամյա Չադ Էրդլիի արյան մեջ 5 անգամ գերազանցել է թույլատրելի շեմը: Հայտնի է, որ ձերբակալվելուց հետո ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը քնել է:


Ականատեսներից մեկը պատմել է, որ վարորդի գործողությունների հետևանքով քաոսային իրավիճակ է ստեղծվել, մարդիկ խուճապի են մատնվել:


Նշվում է, որ 2 մարդ մահացել է տեղում՝ մեքենայից հարված ստանալուց անմիջապես հետո: