Նրանք երկու հրաշալի առաջնորդներ են, երկար տարիներ կռվnւմ էին միմյանց դեմ, և մենք դա շատ արագ լուծեցինք․ Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին

23:01 • 05.02.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աղոթքի նախաճաշի իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ իրեն հաջողվել է հարթել հակամարտությունը։

«Մեկ տարում ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,-նշել է նա։

Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անվանել է երկու հրաշալի առաջնորդներ, և նշել է, որ նրանք երկար տարիներ կռվում էին միմյանց դեմ:

«Եվ մենք դա շատ արագ լուծեցինք»,-ընդգծել է Թրամփը։