Ես սպասում եմ, որ Թրամփի ներկայացուցիչները կփոխանցեն Ռուսաստանի արձագանքը՝ հրադադարի գաղափարների վերաբերյալ․ Զելենսկի

23:32 • 11.11.26

Ես սպասում եմ, որ Թրամփի ներկայացուցիչները կփոխանցեն Ռուսաստանի արձագանքը՝ հրադադարի գաղափարների վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ նրա՝ Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել է հնարավոր էներգետիկ հրադադարի և ծովային հրադադարի հարցը։ Սակայն ռուսական պատվիրակությունը պնդել է, որ չունի այս հարցը քննարկելու մանդատ։

«Այնուամենայնիվ, մենք համաձայնեցինք, որ ամերիկյան կողմը կհանդիպի Ռուսաստանի ղեկավարի հետ, և այդ բոլոր հարցերը կբարձրացվեն այնտեղ, ուստի ես ակնկալում եմ առնվազն պատասխան ստանալ»,-ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են 1,000-ը 1,000-ի դիմաց գերիների փոխանակման հնարավորությունը, և հնարավոր է՝ նույնիսկ 1,200-ը 1,200-ի դիմաց։

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Ռուսաստանը պետք է հրաժարվի»,-նշել է Ուկրաինայի նախագահը։