Քեմբրիջի դքսուհին 5 տարվա մեջ առաջին անգամ հարցազրույց կտա

16:04 • 02.02.16

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն արքայազն Ուիլյամի հետ ամուսնության 5 տարվա ընթացքում պատրաստվում է առաջին անգամ հեռուստահարցազրույց տալ:

 

Ինչպես հայտնում է elle.ru-ն, վերջին անգամ 2 երեխաների մայրը տեսախցիկների առաջ էր հայտնվել 2010թ.` իր նշանադրության մասին պաշտոնական հայտարարությունից հետո:

 

Երկարատև լռությունից հետո բրիտանացիների սիրելի դքսուհին որոշել է հեռուստահարցազրույց տալ` մասնակցելով թագուհի Էլիզաբեթ 2-րդի 90- ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներին:

 

34-ամյա Միդլթոնը, ով լույս աշխարհ է բերել բրիտանական գահի ժառանգներին, հարցազրույցի ընթացքում թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ կպատմի տարեց միապետի մասին։

 

Աղբյուրը հավելում է, որ Միդլթոնի երկարատև լռությունը պայմանավորված էր նրանով, որ Էլիզաբեթ 2-րդը չափազանց դժգոհ էր հարսի հռետորաբանական հմտություններից: Ըստ տարածված լուրերի՝ Միդլթոնի համար մի քանի մասնագետ է վարձվել` եղած թերություններն ուղղելու նպատակով։


Принц Уильям, Кейт Миддлтон и Елизавета II

Քեմբրիջի դքսուհին 5 տարվա մեջ առաջին անգամ հարցազրույց կտա