Կիրա Նայթլին կարող է հանդես գալ Եկատերինա II-ի դերում՝ Բարբրա Սթրեյզանդի ֆիլմում

17:38 • 18.02.16

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին կարող է հանդես գալ ռուս կայսրուհի Եկատերինա II-ի դերում, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

 

Դերասանուհու հետ բանակցությունները շարունակվում են։

 

Սցենարի հեղինակը Քրիստինա Լորեն Անդերսոնն է։ Նրա տեքստը 2014 թվականին գլխավորել է Հոլիվուդի լավագույն սցենարների «սև ցուցակը»։

 

Որպես ֆիլմի ռեժիսոր հանդես կգա երգչուհի և դերասանուհի Բարբրա Սթրեյզանդը։

 

Կենսագրական ֆիլմը նվիրված կլինի Եկատերինա կայսրուհու իշխանության սկզբին։

 

Կիրա Նայթլին կարող է հանդես գալ Եկատերինա II-ի դերում՝ Բարբրա Սթրեյզանդի ֆիլմում