Հարթակ` երիտասարդ դիզայներների համար. տեղի ունեցավ «Ներկայ դիզայն տաղավար»-ի բացումը
Արդի հարթակ ինչպես նորահայտ, այնպես էլ արդեն ճանաչված դիզայներների համար: Երևանում` Փավստոս Բյուզանդ 3 հասցեում, մայիսի 20ին տեղի ունեցավ «Ներկայ դիզայն տաղավար»ի բացումը, որին իրենց աշխատանքներով մասնակցեցին դիզայներ Հայաստանից և սփյուռքից:
«Ներկայ դիզայն տաղավար»-ը Հայաստանում առաջին հարթակն է հայ երիտասարդ դիզայներների համար: Առաջին տաղավարը կազմակերպել ենք տասը օրվա համար` մայիսի 2030-ն ընկած ժամանակահատվածում: Ներկայացնում ենք 11 երիտասարդ դիզայների աշխատանքներ` կահույքի դիզայն, նորաձևություն, զարդարվեստ, լուսանկարչություն և այլն», «Արմենպրես»ի հետ զրույցում տաղավարի բացման արարողությանը նշեց համահիմնադիր և համադրող Նաիրի Խաչատուրյանը:
Նրա խոսքով` կազմակերպիչները ցանկանում են երիտասարդների համար այնպիսի հարթակ ստեղծել, որ կարողանան նաև իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել ուրիշներին: «Նախատեսում ենք, որ մեր դիզայներները պատանիների և երեխաների համար դասընթացներ անցկացնեն», շեշտեց Նաիրի Խաչատուրյանը` հավելելով, որ հաջորդ միջոցառմանը կներգրավվեն այլ դիզայներներ:
Դիզայներ Սոնա Սահակյանը ցուցահանդեստոնավաճառին ներկայացել է իր Sončess ապրանքանիշով: «Նախաձեռնությունը ողջունում եմ, հետաքրքիր կոնցեպտ ունի: Միջոցառմանը մասնակցում եմ իմ փայտե կլատչերով: Կլատչերի պատրաստմանը ներգրավված են մի քանի
արհեստավորներ. դրանք կաղնու փայտից են պատրաստվում»,-տեղեկացրեց նա:
«Ներկայ դիզայն տաղավար» ը արդի հարթակ է ինչպես նորահայտ, այնպես էլ արդեն ճանաչված դիզայներների համար: Այն ցուցադրելու է դիզայն պարագաներ, որոնք բացառապես հայ դիզայներների մտքի արդյունք են: Նախաձեռնողները նպատակ ունենք տարածել և ներկայացնել հայկական ժամանակակից դիզայնը և ճանաչելի դարձնել ինչպես սփյուռքի, այնպես էլ հայաստանաբնակ հայ դիզայներներին։
Ցուցադրությունները լինելու են շարունակական: «Ներկայ դիզայն տաղավար»-ի համահիմնադիրները և համադրողներն են Էմմա Հարությունյանը, Ասյա Յաղմուրյանը և Նաիրի Խաչատուրյանը:







