Դանիելի ծնունդից հետո շատ զգացողություններ կարծես նորից եմ ապրում, բայց արդեն ուրիշ աչքերով. Սոնա Ռուբենյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

11:27 • 29.09.26

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտանիքի հետ զբոսանքից լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ պատմելով մայրությունը երկրորդ անգամ ապրելու և երեխաների մեծանալու մասին:

Սոնան նշել է, որ Դանիելի ծնունդից հետո շատ զգացողություններ կարծես կրկին է ապրում, սակայն այս անգամ՝ այլ աչքերով:

«Մայրությունը երկրորդ անգամ ապրելիս մի բան հաստատ ուրիշ կերպ ես զգում՝ ժամանակը։ Դանիելի ծնունդից հետո շատ զգացողություններ կարծես նորից եմ ապրում, բայց արդեն ուրիշ աչքերով։ Նայում եմ իրեն, հետո՝ Մարիին, ու երբեմն չեմ հավատում, որ էն փոքրիկ բալիկը, որին նույն ձև գրկում էի, այսօր արդեն մեծ քույր է։

Առաջին անգամ սպասում ես հաջորդ փուլին՝ երբ կքայլի, երբ կխոսի, երբ մի քիչ ինքնուրույն կդառնա… հետո հասկանում ես՝ էդ բոլոր «երբ»-երը ինչ արագ են գալիս։

Ուղղակի ուզում եմ ապրել մեր այս օրերը՝ իրենց աղմուկով, հոգնածությամբ, ուրախությամբ ու շատ սիրով։

Որովհետև մի օր հենց սրանք են լինելու էն «ինչ լավ օրեր էին»-ը…»,- գրել է Սոնա Ռուբենյանը։