ԱՄՆ-ի այս կենցաղային խանութում թույլ են տալիս տեղում փորձարկել ցանկացած ապրանք գնելուց առաջ (լուսանկարներ)

10:26 • 27.05.16

Կալիֆոռնիայում գործող Pirch կենցաղային պարագաների խանութը նոր չափանիշներ է սահմանում կենցաղային իրերի վաճառքի ասպարեզում` թույլ տալով հաճախորդներին հենց խանութում անձամբ փորձարկել ցանկացած պարագա այն գնելուց առաջ:

 

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, փորձարկել թույլատրվում է վաճառքի հանված ցանկացած ապրանք` խոհանոցային վառարանից մինչև ամբողջովին ֆունկցիոնալ ցնցուղ: Բացի այդ, գնորդներին տաք սուրճ և նախուտեստներ են մատուցում մինչ նրանք դիտարկում են խանութի տեսականին:


Նախաձեռնության նպատակն է հաճախորդներին ստիպել հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իրենց խանութում, և դա կարծես թե աշխատում է: Ըստ խանութի տնօրենի` հաճախորդները միջինը 2 ժամ 11 րոպե են անցկացնում իրենց խանութներից յուրաքանչյուրում:  Եվ անշուշտ նաև գնումներ են կատարում: Ըստ վերջին տվյալների` Pirch-ի 8 խանութներից  յուրաքանչյուրն ԱՄՆ-ում 9000 դոլարի վաճառք է իրականացրել 1 քառ. մետրի հաշվարկով: Այս ցուցանիշով այն շրջանցել է by Tiffany-ի և Apple-ի խանութներին:

 

 

 
ԱՄՆ-ի այս կենցաղային խանութում թույլ են տալիս տեղում փորձարկել ցանկացած ապրանք գնելուց առաջ (լուսանկարներ)