Ռուս ամուսիններն արդեն 23 տարի նույն հարկի տակ են ապրում ահռելի արջի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

14:29 • 31.05.16

Սվետլանա և Յուրի Պանտելեենկո ամուսինները 23 տարի առաջ «որդեգրել» են 3 ամսական արջի քոթոթի, որին լքված վիճակում անտառում հայտնաբերել են որսորդները: Այդ պահից ի վեր ամուսիններն ու արդեն հսկայական արջ դարձած Ստեփանն անբաժան են:

 

«Նա շատ է սիրում մարդկանց, անչափ շփվող է և բացարձակ ագրեսիվ չէ։ Այս տարիների ընթացքում Ստյոպան մեզ երբեք չի կծել կամ վնասել»,-պատմել է Սվետլանան:



Ինչպես նշում է boredpanda.com կայքը, արջն օրական ուտում է 25 կգ ձուկ, բանջարեղեն և ձու: Բացի այդ, ծուռթաթ գիշատիչը կանոնավոր կերպով զբաղվում է ֆուտբոլով, պարբերաբար նկարահանվում է ֆիլմերում ու ինքնատիպ ֆոտոնախագծերում:



Ստորև ուշագրավ ֆոտոշարքի միջոցով առաջարկում ենք տեսնել, թե ինչպես են կողք- կողքի ապրում մարդն ու արջը.

adopted-bear-russian-family-stepan-a20
adopted-bear-russian-family-stepan-a15
adopted-bear-russian-family-stepan-a13
adopted-bear-russian-family-stepan-a1
adopted-bear-russian-family-stepan-a4
adopted-bear-russian-family-stepan-a17
adopted-bear-russian-family-stepan-a2
adopted-bear-russian-family-stepan-a3
adopted-bear-russian-family-stepan-a18
adopted-bear-russian-family-stepan-a16


 

Ռուս ամուսիններն արդեն 23 տարի նույն հարկի տակ են ապրում ահռելի արջի հետ (լուսանկարներ, տեսանյութ)